Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով։ Այս մասին հայտնում են «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ից:
Երևանի քաղաքապետարանի և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության համագործակցության արդյունքում պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։
Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն, քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։ Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո, հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։
Սպասարկող բժշկի մոտ առցանց եղանակով հերթագրվելու համար անհրաժեշտ է․
Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չի լինի նախապես գրանցված ժամին այցելել, ապա կրկին մուտք գործելով համակարգ՝ հնարավոր է փոխել այցի ժամը կամ չեղարկել այցը։
Առցանց գրանցմանը զուգահեռ՝ շարունակում է գործել նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու կարգը։