Կարևոր իրադարձություններ

Խոաքին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը՝ լավագույն դերասանուհի. հայտնի են դարձել «Օսկար 2020»-ի հաղթողները

10 Փետրվար, 2020 09:28
Խոաքին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը՝ լավագույն դերասանուհի. հայտնի են դարձել «Օսկար 2020»-ի հաղթողները

Ավարտվել է «Օսկար 2020» մրցանակաբաշխության արարողությունը: Եվ այսպես.

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»` «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` «Խաղալիքների պատմություն 4»-ն է,

«Լավագույն վավերագրական կարճամետրաժ» ֆիլմ` «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)»,

«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ»` «Ամերիկյան գործարան»,

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»`«Մակաբույծը»,

«Լավագույն դերասանուհի»՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»),

«Լավագույն դերասան»՝ Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»),

«Լավագույն ռեժիսոր»՝ հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը»):

 

Լրահոս

Դիտել ավելին