Կարևոր իրադարձություններ

Ուրախությամբ կարող ենք փաստել, որ փետրվարի 8-ին զոհերով ու վիրավորներով որևէ լուրջ պատահար չի արձանագրվել․ ոստիկանություն

09 Փետրվար, 2020 23:50
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ փետրվարի 8-ին զոհերով ու վիրավորներով որևէ լուրջ պատահար չի արձանագրվել․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․

«Փետրվարի 8-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Դրա կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունն արտակարգ ռեժիմով իրականացրեց ուժեղացված հատուկ ծառայություն: Ծառայության են դուրս եկել ճանապարհային ոստիկանության 380 ծառայողներ:

Նրանք ոչ միայն ապահովել են անվտանգ երթևեկություն, այլև համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ, օգնել են ձնաբքի մեջ հայտնված վարորդներին:

Արդյունքում, ուրախությամբ կարող ենք փաստել, որ փետրվարի 8-ին զոհերով ու վիրավորներով որևէ լուրջ պատահար չի արձանագրվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին