Կարևոր իրադարձություններ

Նախորդ իշխանությունը կատարյալ քաոսի վերածեց մեդիադաշտը․ Վարդ Սիմոնյան

09 Փետրվար, 2020 18:48
Հեղինակ՝ Վարդ Սիմոնյան
Նախորդ իշխանությունը կատարյալ քաոսի վերածեց մեդիադաշտը․ Վարդ Սիմոնյան

Հեռուստալրագրող,սցենարիստ Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայկական մասմեդիան հոգեվարքի մեջ է: Եթե անհապաղ պետական հստակ կարգավորիչներ չսահմանվեն լրատվամիջոցների համար, շատ շուտով մենք կկորցնենք այս կարևորագույն ինստիտուտը: Նախորդ իշխանությունը կատարյալ քաոսի վերածեց մեդիադաշտը՝ ի պահ հանձնելով քաղաքական և տնտեսական օլիգախիային, որոնք վերջնականապես այլասերեցին մեդիադաշտը՝ պատանդ վերցնելով պրոֆեսիոնալ լրագրությունը, լրագրողի մասնագիտական պատիվն ու խիղճը:Միտումնավոր հրապարակ շպրտվեցին աղբ արտադրող <<լրատվամիջոցներ>>, որոնք ծածկում են պրոֆեսիոնալների ստեղծած բովանդակությունը՝ հասարակությանը պահելով սադրիչ հոսքերի տակ՝ վախի, հուսալքության մթնոլորտում:
Հարկ է ժամ առաջ մասմեդիան ազատագրել քաղաքական և տնտեսական օլիգարխիայի ճիրաններից և որպես առաջին քայլ՝ պարտադրել, որ նրանք հանդես գան սեփական դեմքով և չթաքնվեն տարատեսակ դալալների մեջքի ետևում: Հակառակ դեպքում, հանցագործ ճանապարհով ձեռք բերված փողերն ու շահերը վերջնականապես կլափեն մեդիան: Վտանգավոր մոլորություն է, որ մեդիան չի կարող անկողմնակալ և ազատ լինել: Ժամանակակից ԶՀՄ-երը / զանգվածային ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ միջոց/ այլ ելք չունեն, քաղաքացիական ակտիվ լրագրության, սոցցանցերի ճնշման, գովազդային հոսքերի կրճատման պայմաններում նրանք դատապարտված են լինել ազատ և անկողմնակալ՝ ծառայելով
բացառապես իրենց օգտատերերի՝ հանրության շահին:
Հայկական հետամնաց օլիգարխիան չունի ժամանակակից մեդիայի մասին հստակ պատկերացումներ, հակառակ դեպքում՝ կհրաժարվեր ներդրումներ կատարել մեդիաբիզնեսում, որը չունի նախկին գրավչությունը և այլևս անհնար է նրանից նախկին դեվիդենտներն ակնկալել: Իսկ լրատվական ուղղորդումներ կատարելու համար հեռուստատեսություններ գնելը կատարյալ անգրագիտություն է: Աներևակայելի հետամնացություն է պահանջվում բիզնեսմենից՝ թողնել հաղորդակցման կենդանի հարթակները և մարդկանց հետ կապ ապահովելու համար ապավինել ծանրաքարշ, ծախսատար և ոչ արդյունավետ հեռուստաեթերին:
Մտածենք. պրոֆեսիոնալ լրագրողական ընտրանին անկախ Հայաստանի եզակի ձեռբերումներից մեկն էր և պետք չէ թույլ տալ, որ նպատակաուղղված քաոտիկ ծրագիրը ոչնչացնի մի քանի սերնդի ջանքով ստեղծված պրոֆեսիոնալ ինստիտուտը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին