Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում Ճանշինի աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո վթարի է ենթարկվել․ նա տեղում մահացել է

09 Փետրվար, 2020 18:30
Գեղարքունիքում Ճանշինի աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո վթարի է ենթարկվել․ նա տեղում մահացել է

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սյս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, որոնք պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում է Ճամբարակի Ճանշինում և ամբողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին