Կարևոր իրադարձություններ

Սիրիական զորքերը 600 քառ. կմ տարածք են ազատագրել ահաբեկիչներից

09 Փետրվար, 2020 17:43
Սիրիական զորքերը 600 քառ. կմ տարածք են ազատագրել ահաբեկիչներից

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը կիրակի հայտարարել է ռազմարշավի արդյունքում Հալեպ և Իդլիբ նահանգներում ավելի քան 600 քառ. կմ տարածք ահաբեկիչներից ազատագրելու մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ զինված ուժերն առաջխաղացում են ունեցել: Իդլիբ նահանգի արևելքից գրոհող զորքերը հանդիպել են Հալեպ նահանգի հարավից առաջ ընթացող զորքերին՝ վերականգնելով վերահսկողությունը աշխարհագրական տարածքի նկատմամբ, որի մակերեսը գերազանցում է 600 քառ. կմ-ը, ինչպես նաև վերահսկողություն հաստատելով տասնյակ բնակավայրերի նկատմամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին