Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին, ապա ոստիկանների է կանչել. Forrights.am

09 Փետրվար, 2020 14:05
Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին, ապա ոստիկանների է կանչել. Forrights.am

Երկու օր առաջ, երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները, տեղեկացնում է Forrights.am–ը:

Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:

«Թաղապետը մեզ մատյաններով կանչել էր ուրբաթ օրը, ժամը չորսին: Այդ ընթացքում նա, հավանաբար, ոստիկաններ էր հրավիրել, ու ոստիկանները չէին գալիս: Մեզ պահեցին մինչև գիշերվա տասը: 21 մանկապարտեզների տնօրեններիս»,- կայքի հետ զրույցում ասել է տնօրեններից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը: Նա նաև ասել է, որ տնօրենները տագնապած են ու վիրավորված: 

Forrights.am-ի հարցին, թե ինչու էր իրենց հրահանգված մատյաններով գալ ժողովի, նա պատասխանել է. «Ասել էր՝ խախտումներ եք անում, բոլորիդ մատյանները բերեք, նայեմ, հարց կա դրանց հետ կապված: Երևի, դա պետք էր, որ բոլորին մի տեղ հավաքի, ոստիկաններն էլ եկան, վերցրեցին մատյանները, արձանագրություն կազմեցին: Ասում էին՝ կասկածում ենք, որ անազնիվ բաներ եք արել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին