Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք 2 կամ նույնիսկ 3 անգամ. Տաթևիկ Հայրապետյան

09 Փետրվար, 2020 13:07
Ադրբեջանի ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք 2 կամ նույնիսկ 3 անգամ. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում անցկացվող խորհրդարանական ընտրությանը:

«Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական, բայց հերթական կեղծված և ընտրախախտումներով ընթացող ընտրությունները: Արդեն առավոտից ընդդիմադիր լրագրողները ահազանգում են ճնշումների մասին՝ իրենց և վստահված անձանց գործունեությանը խոչընդոտելուն ուղղված: Ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք անգամ 2 կամ նույնիսկ 3 անգամ»,-իր գրառման մեջ նշել է նա:

Նա նաև ներկայացրել է կադրեր, որոնցում քվեարկությունը կատարվում է երկու հոգով:

«Իրենց մոտ շատ «հարգի է» մի քանի հոգով նույն քվեախցում քվեարկելը»,-գրել է պատգամավորը:
 
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին