Կարևոր իրադարձություններ

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 2 ամսում գերացանցել է 2002-ից 2003-ին տարածված ատիպիպ թոքաբորբի հետևանքով մահացածների թվին. վիճակագրություն

09 Փետրվար, 2020 10:07
Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 2 ամսում գերացանցել է 2002-ից 2003-ին տարածված ատիպիպ թոքաբորբի հետևանքով մահացածների թվին. վիճակագրություն

Նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը ամսից քիչ ավել ժամանակում գերազանցել է 2002-ից 2003-ին տարածված ատիպիպ թոքաբորբի(SARS) հետևանքով մահացածների թվին ամբողջ համաճարակի ընթացքում, գրում է РИА Новости-ն: 

Ըստ վիճակագրական տվյալների՝ փետրվարի կեսգիշերի դրությամբ՝ ցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 811-ի: Վարակակիրներից մեկը մահացել է Հոնկոնգում, ևս մեկը՝ Ֆիլիպիններում:

Կորոնավիրուսի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը մասնագետները համեմատել են մոտ մոտ 2 տասնամյակ առաջ՝ 2002-ից 2003-ին, ատիպիկ թոքաբորբի հետևանքով զոհերի թվին: Ընդ որում նշվում է, որ հրապարակված ցուցանիշները կարող են փոփոխվել:

Ըստ հրապարակված տվյլաների՝ 2002-ից 2003-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհի 30 երկրներում SARS-ի հետևանքով մահացել է ընդհանուր թվով 774 մարդ:

Հաղորդվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով վարակակիրների թիվն աճում է ամեն օր: Այս պահի դրությամբ հիվանդանոցներից դուրս է գրվել 2649 մարդ: Եթե հետևենք այս շաբաթվա ամենօրյա ցուցանիշներին, ապա կա դրական դինամիկա: Փետրվարի 3-ին հիվանդանոցներից դուրս է գրվել 157 մարդ, փետրվարի 4-ին՝ 262, փետրվարի 5-ին՝ 261, փետրվարի 6-ին՝ 387, փետրվարի 7-ին՝ 510, իսկ փետրվարի 8-ին՝ 600:

Նշենք, որ փետրվարի 8-ի դրությամբ՝ Չինաստանում վարակակիրների թիվը հասնում է 33 738-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին