Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրապարակվել է ապագա հայկական վանական համալիրի էսքիզը

08 Փետրվար, 2020 23:00
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրապարակվել է ապագա հայկական վանական համալիրի էսքիզը

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկի քաղաքում Ինգուլ գետի ափին ապագա վանական համալիրի էսքիզը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Էսքիզ-առաջարկը սոցցանցում հրապարակել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության ղեկավար Տիգրան Խաչատրյանը: Նախագծում ներկայացվել է ճակատային հատվածում մեծ մուտքով մոնոլիտային շենք: «Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում եմ Ձեզ աջակցել որոշմանը: Շնորհակալություն բոլորին, ովքեր կապ ունեն այս պատմական պահի հետ»,- գրել է Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Միխայիլովսկայա փողոցում 1100 քմ մակերեսով հողատարածքը կարող են փոխանցել «Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքին»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւում հայկական տաճարի կառուցումը մոտենում է ավարտին: Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:


 

Լրահոս

Դիտել ավելին