Կարևոր իրադարձություններ

Արտաշատում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա եւ սպառնում է ինքնասպան լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

08 Փետրվար, 2020 21:16
Արտաշատում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա եւ սպառնում է ինքնասպան լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարեւանությամբ գտնվող աշտարակի վրա եւ սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Վերջինս կապ է հաստատել քաղաքացու՝ Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ.) հետ եւ ցուցաբերել հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին ինքնակամ իջել է աշտարակից:

 

Լրահոս

Դիտել ավելին