Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Շիրակի մարզում. 5 վիրավորներից 2-ը երկվորյակ քույրեր են

08 Փետրվար, 2020 19:00
Ավտովթար Շիրակի մարզում. 5 վիրավորներից 2-ը երկվորյակ քույրեր են

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

 

Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի սկզբնամասում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հարություն Պ-ի վարած Audi և Հովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտյոմ Գ-ի «ՎԱԶ» ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Audi-ի ուղևորներ՝ Հոռոմ գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Ա-ն, 23-ամյա Կիմա Պ-ն, 3-ամյա Մարինե Մ-ն, 3-ամյա Նանե Մ-ն և 06-ի ուղևոր՝ Հովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Հայկանուշ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Գյումրիիի հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապաատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մարինե և Նանե Մ-ները երկվորյակ քույրեր են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լրահոս

Դիտել ավելին