Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի տոնի առթիվ

08 Փետրվար, 2020 18:40
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 7-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ուխտավորները Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուց երթով անցել են դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ, հայտնում է «Ալիք Մեդիան»: 

 Ավանդույթի համաձայն, մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը  շարժվել  է  դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ բաժանվել են  տոնի խորհրդանիշ աղաբլիթները:

Այսօր՝ փետրվարի 8-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին նվիրված պատարագ:

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին