Կարևոր իրադարձություններ

Չի բացառվում, որ նախկինները հրահանգեն ՍԴ անդամներին հրաժարական տալ. Արման Բաբաջանյան

08 Փետրվար, 2020 17:59
Չի բացառվում, որ նախկինները հրահանգեն ՍԴ անդամներին հրաժարական տալ. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատերը այս օրերին անկեղծորեն կոչ են հղում Սահմանադրական դատարանի անդամներին հրաժարական տալ մինչև սահմանադրական հայտնի հոդվածի փոփոխության հարցով հանրաքվեի վերաբերյալ որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի: Իրականում չեմ բացառում, ստեղծված իրավիճակում իրադարձությունների զարգացման հենց այդ սցենարը նախկիններին հիմա ավելի շատ ձեռնտու լինի, և նրանք հորդորեն Սահմանադրական դատարանի իրենց ենթակա 7 անդամներին անհապաղ հրաժարական տալ՝ հանրաքվեն անցկացնելն իմաստազրկելու համար:

Բայց ստեղծված պայմաններում շատերը չեն էլ պատկերացնում, որ առաջիկա հանրաքվեն իրականում ոչ միայն սահմանադրության սովորական մեկ՝ 213-րդ հոդվածի փոփոխություն և դրանով նոր դատարանի կազմավորում է նշանակում, այլ դեպքերի, իրադարձությունների բերմամբ՝ այդ հոդվածի փոփոխությամբ բռնազավթված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է վերադարձվում ՀՀ քաղաքացուն, որի արդյունքների հրապարակումից հետո կարող ենք վստահորեն խոսել Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման մասին: Այո հաստատման, որովհետև ինչպես պարզվեց նաև իմ պատգամավորական գործունեության ընթացքում, սահմանադրական կարգ Հայաստանում չի եղել, Հայաստանը եղել է սովորական գողապետություն, և առաջադրված սահմանադրական ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ և դրան հաջորդող Սահմանադրական նոր դատարանի կազմավորմամբ, Հայաստանը պետություն/հանրապետություն դարձնելու իր առաջին քայլն է անելու ՀՀ քաղաքացին:

Ես էլ էի վստահ, որ ՍԴ-ի հարցը պետք էր լուծել 2018-ին՝ հընթացս հեղափոխության: Բայց հիմա եմ հասկանում, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ իշխանության եկած մյուս անփորձների մտքով չէր կարող անցնել, թե ինչ են արել առնվազն վերջին 20 տարիներին հրոսակ ենիչերները մեր երկրի հետ՝ թույլ չտալով ոչ մի վստահելի սահմանադրական մարմնի կազմավորում ևև գոյություն: Ուստի երկու կարծիք լինել չի կարող, որ այդպիսի պատասխանատու որոշումը պետք է վերապահել բացառապես քաղաքացուն:

Երկրորդ ոչ պակաս կարևոր հարցը, որ կլուծվի այս հանրաքվեով դա մեր երկրի, քաղաքացու դիմադրողունակության ստուգումն է: Երկու տարի անընդմեջ մեր քաղաքացուն ենթարկում են մեդիատեռորի: Հիբրիդային պատերազմի հետևանքները գնահատելու լավագույն հնարավորությունն է ստեղծված, քաղաքացու գիտակցության և իմունիտետի վրա դրա՝ արտաքին և ներքին ազդեցությունները ստուգելու լավ հնարավորություն է ստեղծվել:

Հանրաքվեի վերջին պատճառի մասին շատ է խոսվել: Նախկիններից շատերը վստահ են, որ իշխանության վարկանիշից բան չի մնացել, ավելին՝ վստահ են, որ երկրին նոր ընտրություններ են պետք: Գուցե հանրաքվեի արդյունքները հենց հաստատեն նրանց պնդումը, և իսկապես նոր, արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջանա: Բայց հասկանալիորեն, նախկինները վախենում են հանրաքվեի հակառակ արդյունքից և չի բացառվում, որ հենց այդ հեռանկարի բացառման համար դիմեն իմ նշած առաջին կետին՝ հրահանգեն ՍԴ անդամներին հրաժարական տալ՝ վերոնշյալ՝ երկրի համար կարևորագույն իրողությունների և ապացույցների չեզոքացման, երկրի դիմադրողունակության բարձրացումը թույլ չտալու,և մեդիատեռորն ու հիբրիդային պատերազմը արդյունավետորեն շարունակելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին