Կարևոր իրադարձություններ

3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

08 Փետրվար, 2020 16:42
3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քրեական գործ է հարուցվել 3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ:

«2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին