Կարևոր իրադարձություններ

Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը. Արսեն Թորոսյան

08 Փետրվար, 2020 14:59
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը՝ մյուս շաբաթ ԱԺ-ում քննարկվելիք հակածխախոտային օրինագծին ընդառաջ։ Այն անցնում է մոլորեցնելու բոլոր սահմանները, հրահրում մարդկանց «պաշտպանելու» սեփական առողջությունը և կյանքը վտանգելու «իրավունքը», ինչպես նաև կոչ անում ԱԺ պատգամավորներին՝ դեմ քվեարկել սեփական երկրի քաղաքացիների առողջության պահպանմանը միտված օրինագծին։

Ձեռագիրը նոր չէ, ամբողջ աշխարհում է այն այդպիսին և շատ երկրներ են բախվել նման վնասակար գործունեությանը և հաղթահարել այն։ Մենք նույնպես կհաղթահարենք այն՝ շնորհիվ մեր քաղաքական գործիչների բարձր քաղաքացիական գիտակցության, որոնք չեն տրվի նման սադրանքներին։

Միայն մի արդյունաբերություն կա աշխարհում, որ սպանում է իր իսկ հաճախորդներին... գուշակեք՝ որն է...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին