Կարևոր իրադարձություններ

Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել

08 Փետրվար, 2020 12:47
Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել

Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։ Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 4-ին, էլեկտրական սղոցով կտրել է մոտ 20 տարեկան ծիրանի ծառ:

Կատարվում է հետաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին