Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր

08 Փետրվար, 2020 10:25
Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում՝ Ծակքար գյուղի վարչական տարածքում, «Գոհար» հարսանյաց սրահի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 87 OQ 008 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AT 621 հաարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Մինչ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Սիփան Մ.-ն, ուղևորներ՝ Վասակ Մ.-ն, Գագիկ Մ.-ն, Հայկարամ Ե.-ն, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Տիգրան Ս.-ն, ուղևորներ՝ Իռա Գ.-ն, Հեղինե Ա.-ն, Էրիկա Ա.-ն, Անուշ Ա.-ն և Վերոնիկա Ա.-ն, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Անուշ Ա.-ի և Վերոնիկա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին