Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն վարորդներին. Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է

08 Փետրվար, 2020 10:18
Ուշադրություն վարորդներին.  Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 10:07-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է: 

Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին