Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    518,5
    526,5

  • RUB

    7,21
    7,41

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը մտածում էր, որ «կփչանա». ինչո՞ւ Հայկ Մարությանը գնաց ԱԺ. «Հրապարակ»

08 Փետրվար, 2020 09:40
Արարատ Միրզոյանը մտածում էր, որ «կփչանա». ինչո՞ւ Հայկ Մարությանը գնաց ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեզ նոր մանրամասներ պատմեցին «ԿամԱԶ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը «քենսլ» անելու հետ կապված։ «Իմ քայլի» մեր աղբյուրը պատմեց․ «Երբ «ԿամԱԶ»-ների նվիրատվության խնդրի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն արեց, Արարատ Միրզոյանն անմիջապես արձագանքեց, որ՝ այո, մենք ունենք քաղաքական կամք, համաձայն ենք հանձնաժողով ստեղծել` բոլոր մտահոգությունները փարատելու համար։

Այդ հայտարարությունից հետո Հայկ Մարությանը ՔՊ վերնախավին, Նիկոլ Փաշինյանին բացատրել էր, որ դա կատաստրոֆա կարող է լինել, եւ մեզ հրահանգվեց` «քենսլ» անել հանձնաժողովի խնդիրը։ Բայց Արարատ Միրզոյանը կատեգորիկ դեմ էր, գտնում էր, որ «ինքը կփչանա», եթե իր խոսքից հետ կանգնի, եւ որոշվեց՝ որպես կոմպենսացիա, որ Հայկն անձամբ կայցելի Արարատին, կխնդրի դա չանել։

Եվ այդպես էլ եղավ.  քվեարկությունից մի օր առաջ` ուրբաթ առավոտյան (հարցը պետք է քննարկվեր երկուշաբթի մեկնարկվելիք ԱԺ նիստի ընթացքում), Հայկը եկավ ԱԺ` անձամբ խնդրելու այդ մասին»:

Ինչ-որ չե՞ն շատացել «քենսլ» անելու որոշումները ձեզ մոտ, նույնը եղավ Վահագն Հովակիմյանի առաջին փաթեթի, այդ թվում՝ ՀՀ նախագահին վերաբերող նախագծի մասով։ «Մի մտահոգվեք. ամեն բան գնում է իր հունով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին