Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հենրիկ Հարթենյանին կանչել են ՔՊ․ ինչ խոսակցություն է տեղի ունեցել․ «Ժողովուրդ»

08 Փետրվար, 2020 09:34
Հենրիկ Հարթենյանին կանչել են ՔՊ․ ինչ խոսակցություն է տեղի ունեցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը իրենց մոտ է հրավիրել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին:

Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, եւ հունվարի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից: Եվ, ահա, այս ամենից հետո նա նաեւ հրավիրել է Վերահսկող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը հաստատեց, որ ավագանու նախկին անդամի հետ քննարկում է եղել:

«Այո, քննարկում տեղի է ունեցել: Քննարկել ենք նրա գրառումը եւ արձանագրել, որ տեղի է ունեցել կանոնադրության խախտում: Նա կրկին ներողություն խնդրեց եւ քանի որ արդեն վայր է դրել ավագանու մանդատը, քննարկելու շատ հարցեր չկային», – նշեց նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին