Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզի երեք համայնքներում ՏԻՄ ընտրությունները չեղարկվել են. «Ժամանակ»

08 Փետրվար, 2020 09:29
Արմավիրի մարզի երեք համայնքներում ՏԻՄ ընտրությունները չեղարկվել են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մարտի 15-ին Արմավիրի մարզի երեք համայնքներում՝ Արշալույսում, Արագածում և Շահումյանում նշանակված ՏԻՄ ընտրությունները չեն կայանալու։ Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ կայքից հանվել է: Մարտի 15-ին ընտրություններ կկայանան միայն 4 համայնքում։

Պարզվում է՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ուժը կորցրած է ճանաչել 2019թ. դեկտեմբերի 24-ին կայացված իր որոշումը, որով մարզի նշված երեք համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ էին նշանակվել։

Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ որոշումը չեղարկվել է այն պատճառով, որ իրավական առումով հնարավոր չէր նույն համայնքներում երկու ընտրություն կազմակերպել։

Բանն այն է, որ հունիսին այդ համայնքներում նախատեսված է միավորման գործընթաց, համայնքների միավորման ընտրությունները նախատեսված են հունիսի 15-ին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին