Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն մերժել է Էդմոն Մարուքյանի առաջարկը. «Ժամանակ»

08 Փետրվար, 2020 08:50
ԲՀԿ-ն մերժել է Էդմոն Մարուքյանի առաջարկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բանակցել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախօրեին ընդունված օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան համատեղ դիմելու հարցի շուրջ:

«Բարգավաճ Հայաստանը» մերժել է Մարուքյանին: Նման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունը, ինչը հնարավոր է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի համաձայնության դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին