Կարևոր իրադարձություններ

ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն Արտակ Դավթյանից գոհ չի եղել. «Ժողովուրդ»

08 Փետրվար, 2020 08:20
ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն Արտակ Դավթյանից գոհ չի եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից։ Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ ևս անցել է շատ բարի մթնոլորտում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այս հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողովներ են հրավիրվում, և խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից։

Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է։

Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից և միմյանց միջև քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել։

Թերթի տեղեկություններով՝ հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաև վերջին օրերին բանակում կատարված դեպքերին և Դավթյանը շտապել է հանգստացնել պատգամավորներին։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին