Կարևոր իրադարձություններ

«Հանրաքվեի տարբերակը նախագահի հետ նախապես քննարկված է եղել»․ Լենա Նազարյան

07 Փետրվար, 2020 23:58
«Հանրաքվեի տարբերակը նախագահի հետ նախապես քննարկված է եղել»․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն «Առաջին լրատվական»-ի  եթերում նշել է, որ սահմանադրական հանրաքվեն, հավանաբար, տեղի կունենա մարտի վերջին:

Հարցին, թե չի՞ քննարկվում այն տարբերակը, որ նախագահը կարող է չստորագրել, Նազարյանը պատասխանել է. «Ո՛չ, նախապես հանրաքվեի տարբերակը նախագահի հետ քննարկված է եղել»:

 Նազարյանը նաև նշել է, որ դեռ ժամանակ կա: Եթե դատավորներն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից, ապա հանրաքվեի կարիք այլևս չի լինի, և դա շահեկան կլինի բոլորի համար՝ և՛ պետության, և՛ ՍԴ դատավորների:

 

Լրահոս

Դիտել ավելին