Կարևոր իրադարձություններ

Կարևոր ինֆորմացիա վարորդների համար․ Սուրեն Պապիկյանը զգուշացնում է

07 Փետրվար, 2020 22:29
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Կարևոր ինֆորմացիա վարորդների համար․ Սուրեն Պապիկյանը զգուշացնում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ երթևեկել միայն ձմեռային անվադողերով, և խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեղեկացնում ենք, որ այս պահին Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի (Քյարքի) և Դիլիջանի ոլորաններում առատ ձյուն է տեղում:
Արթիկ-Ալագյազ, Միրաք-Ապարան, Ռյաթազա-Ծիլքար ավտոճանապարհներին բուք է:
Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին