Կարևոր իրադարձություններ

Որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի հետ․ Արման Սահակյան

07 Փետրվար, 2020 21:08
Հեղինակ՝ Արման Սահակյան
Որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի հետ․ Արման Սահակյան

 Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

«Այսօր ArmLur.am կայքում հրապարակվել է տեսանյութ՝ Լեոյի 54 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների մասին: Տեսանյութում հարակից տարածքի բնակիչներից մեկը, բողոքելով շինաշխատանքներից, անհիմն պնդում է, որ այդտեղ կառուցվող հյուրանոցն ինձ է պատկանում և որ այդ աշխատանքները կատարվում են իմ կողմից:

Անհասկանալի է, թե որտեղից նման չփաստարկված տեղեկատվություն:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի հետ:

Հորդորում եմ զերծ մնալ անտեղի շահարկումներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին