Կարևոր իրադարձություններ

Զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում․ Արտակ Դավթյանը աղմկահարույց հոդվածի մասին

07 Փետրվար, 2020 20:20
Զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում․ Արտակ Դավթյանը աղմկահարույց հոդվածի մասին

Այսօր՝ փետրվարի 7-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձավ «Auroranews.am»-ի կողմից հրապարակված «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» հոդվածին ասել է․

«Իր կրակային հզորությամբ և հաջողությամբ մարտական հերթապահություն է այս պահի դրությամբ կատարում այդ զորամասը։ Դե լավ, էլ որտեղ տանենք։ Արցախում ծառայում են, ասում եք՝ Արցախում են ծառայում, այստեղ ենք բերում, ասում եք՝ այստեղ են բերել։ Վերցրեք որևէ զորամաս, որտեղ 1000 զինծառայող ծառայում է և չգտնեք 2 հոգի, որոնք այս կամ այն ձև փոխկապակցված են որևէ մկեի հետ։ Եթե հիմա Հայաստանի ցանկացած զորամաս վերցնենք, ցանկացած 10 զինծառայողից հաստատ 2 ինչ-որ ձևով կապված են ինձ հետ, ազգակցական, նույնը նաև այլ պաշտոնատար անձի հետ»։

Արտակ Դավթյանը, որ զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում «Տվյալ մարդիկ ընտանիք ունեն, ասենք՝ եթե տվեցի Պողոսի կամ Դավթյանի անունները, ի՞նչը փոխվեց։ Եթե դուք կասկածում եք հաղորդագրության բովանդակությանը, խնդրեմ, եկեք փակ հանդիպում կազմակերպենք և մենք ներկայացնենք»,- ասաց նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին