Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    513
    521

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

Դատապարտելի ենք համարում հանրային պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերների կողմից պաշտոնի չարաշահման բոլոր դեպքերը․ ՀՀ ճարտարապետների պալատ

07 Փետրվար, 2020 19:41
Հեղինակ՝ ՀՀ ճարտարապետների պալատ
Դատապարտելի ենք համարում հանրային պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերների կողմից պաշտոնի չարաշահման բոլոր դեպքերը․ ՀՀ ճարտարապետների պալատ

ՀՀ ճարտարապետների պալատը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

«Վերջին օրերի զարգացումներից մասնավորապես ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կոռուպցիոն գործընթացների մեջ կասկածանքով ձերբակալման՝ հանրությանը տեղեկացված փաստի առնչությամբ, Հայաստանի ճարտարապետների պալատն իր խորը մտահոգությունն է հայտնում, համարելով այն արդեն իսկ բարոյական մեծ հարված մասնագիտական հանրության վարկանիշին։ Համոզված լինելով, որ կատարվածը կստանա իր անաչառ իրավական գնահատականը, մերժելի և դատապարտելի ենք համարում հանրային պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերների կողմից պաշտոնի չարաշահման բոլոր դեպքերն ու երևույթները թե՛ նախկինում և թե՛ առավել ևս՝ այժմ նոր Հայաստանում:

Բացառելու համար ապագայում նմանատիպ դեպքերը կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ականջալուր լինել ու պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի ճարտարապետների պալատի ու դրա անդամների կողմից բազմիցս հնչեցված մտահոգություններին ու առաջարկություններին և օր առաջ նախաձեռնել դրանց լուծմանը միտված խորքային բարեփոխումների աշխատանքները։

Հայաստանի ճարտարապետների պալատը, որպես ինքնակարգավորման սկզբունքով միավորված մասնագետներին՝ ճարտարապետներին և ճարտարագետ-կոնստրուկտորներին ներկայացնող ընդգրկուն միավորում, «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով և առհասարակ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակում հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու և աջակցելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում մասնագիտական խնդիրների քննարկմանն ու լուծմանն ուղղված աշխատանքներին։ Միաժամանակ հայտնում ենք, որ պալատը պատրաստ է ներկայացնել ոլորտը ճգնաժամից դուրս բերելուն միտված սեփական տեսլականը, ինչպես նաև մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ճանապարհային քարտեզը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին