Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են:
Հաստատության բուժական մասի պատասխանատուները պարբերական ստուգումներ են անցկացնում երեխաների շրջանում, և երբ կասկածներ են եղել, խնդրել են ծնողներին հետազոտության տանել նրանց: