Կարևոր իրադարձություններ

Աշխատանքներ կտարվեն առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար. նախարար

07 Փետրվար, 2020 15:20
Աշխատանքներ կտարվեն առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար. նախարար

«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:
Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով.

«Երեկ նամակով դիմել եմ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:

Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ»:

Արայիկ Հարությունյանը գրառման վերջում տեղադրել է ՀՀ առողջապահության նախարարի գրառումը՝ երկրում գրիպի սեզոնային վիճակի հետ կապված:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին