Կարևոր իրադարձություններ

Էլեկտրական սյունն ընկել և երկկողմանի փակել էր ճանապարհի երթևեկելի հատվածը

07 Փետրվար, 2020 13:10
Էլեկտրական սյունն ընկել և երկկողմանի փակել էր ճանապարհի երթևեկելի հատվածը

Փետրվարի 7-ին՝ ժամը 03:00-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են էլեկտրական սյունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին