Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության նախազգուշացումը վարորդներին

07 Փետրվար, 2020 12:39
Ոստիկանության նախազգուշացումը վարորդներին

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացմամբ դիմել է վարորդներին:

«Հարգելի՜ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենանց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով առկա է բուք, ուստի անվտանգության նկատառումներից ելնելով վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»,- զգուշացնում են ոստիկանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին