Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում

07 Փետրվար, 2020 11:55
Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում

Փետրվարի 7-ին՝ ժամը 04:48-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ 06:11-ին: Ամբողջությամբ այրվել են շոգեբաղնիքը՝ (6 քմ) և մասամբ նախասրահը՝ գույքով (40 քմ) ): Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին