Կարևոր իրադարձություններ

Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում 172 ուղևորով ինքնաթիռը

07 Փետրվար, 2020 11:49
Իսրայելը Սիրիան հրթիռակոծել է այն պահին, երբ վայրէջք էր կատարում 172 ուղևորով ինքնաթիռը

Իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է հենց այն պահին, երբ 172 ուղեւորներով՝ վայրէջք էր կատարում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ժամանած ուղևորատար ինքնաթիռը: Օդանավի անձնակազմին հրաշքով է հաջողվել փոխել ինքնաթիռի ուղղությունը: Մարդատար ինքնաթիռն ստիպված է եղել վայրէջք կատարել ռուսական ավիաբազայի տարածքում գտնվող «Հմեյնիմ» օդանավակայանում:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ լրատվական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ գիշերը՝ ժամը 2-ից սկսած, Իսրայելական օդուժի F-16 4 կործանիչները հրթիռակոծել են Սիրիայի օդային տարածքը՝ Դամասկոսի շրջանում, «օդ-ցամաք» տիպի 8 հրթիռներով:

Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարվածը հետ մղելու գործողություններ են տարվել, որի ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր:

Օդային իրավիճակի օբյեկտիվ կառավարման համակարգի տվյալների վերլուծությունը եւս հաստատել է, որ Դամասկոսի ծայրամասերում իսրայելական կործանիչների ինքնաթիռների հարձակման պահին Դամասկոսի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ վայրէջքի է պատրաստվել «Airbus-320» ուղեւորատար ինքնաթիռը, որն անմիջապես փոխել է ուղղությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին