Կարևոր իրադարձություններ

Հունիսից կմեկնարկեն Երևան-Լառնակա(Կիպրոս)-Երևան չվերթները

07 Փետրվար, 2020 11:33
Հունիսից կմեկնարկեն Երևան-Լառնակա(Կիպրոս)-Երևան չվերթները

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են․

«Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա -Երևան երթուղով։

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին