Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 41 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

07 Փետրվար, 2020 11:06
Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի ևս 41 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ճապոնիայի Յոկոհամայի նավահանգստի մերձակա ջրերում Diamond Princess կրուիզային նավի ևս 41 ուղևորի մոտ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարությանը:

Այսպիսով` նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61-ի: Նոր վարակված մարդկանց քաղաքացիությունն այժմ պարզվում է:

Diamond Princess նավի վրա նոր վարակվածների թվի ավելացման հետ կապված` Կրուիզային նավերի միջազգային ասոցիացիան ծանուցում է հրապարակել, ըստ որի Չինաստանից ժամանած ուղևորների մուտքը կրուիզային նավեր խստիվ արգելվում է:

Նոր կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի հայտնաբերումից հետո Diamond Princess կրուիզային նավը Յոկոհամայի նավահանգստում կարանտինային գոտի է տեղափոխվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին