Կարևոր իրադարձություններ

Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք. հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության

07 Փետրվար, 2020 11:03
Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք. հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է:

Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
 

Լրահոս

Դիտել ավելին