Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ փաստ. ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ»

07 Փետրվար, 2020 09:50
 Ուշագրավ փաստ. ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ասֆալտին փռելու, ապօրինի զենքի կասկածանքով բռնել-բաց թողնելու, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արտաքուստ ստվերվեց մի բավականին ուշագրավ տեղեկատվություն: 

Բանն այն է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: 

Խնայողությունները կազմել են՝ 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝ 956 մլն 272 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505 մլն 132 հազար ՀՀ դրամ: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները բոլոր մատակարարների հետ սկսել են բանակցությունների վերաբացման գործընթաց՝ առավել ցածր սակագների հնարավորություններ գտնելու նպատակով: 

Պատահական չէ, որ նույն ՊՎԾ հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին