Կարևոր իրադարձություններ

«Երբևէ խմած չի եկել աշխատանքի». 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել. «Ժողովուրդ»

07 Փետրվար, 2020 09:20
«Երբևէ խմած չի եկել աշխատանքի». 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել: Հիվանդանոցում, սակայն, պարզվել է, որ վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ: Իսկ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է. «Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է»:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ N35 «դիսպետչերական» կետում, որտեղ վարորդը պետք է ուղեգիրը ներկայացներ: Ենթակարգավար Վարդևան Ռևազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այո, վարորդը երեկ չի ներկայացել «դիսպետչերական» կետ ուղեգիրը «պեչատելու» համար: Սա առաջին դեպքն է՝ այդ վարորդի հետ կապված, երբևէ խմած չի եկել աշխատանքի»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին