Կարևոր իրադարձություններ

Հավկիթը որոշ շուկաներում վաճառվում է 25-26 դրամով. ո՞րն է գնանկման պատճառը. «Ժողովուրդ»

07 Փետրվար, 2020 08:28
Հավկիթը որոշ շուկաներում վաճառվում է 25-26 դրամով. ո՞րն է գնանկման պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում թերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շուկայում հայտնվել է էժան գնով վաճառվող հավկիթ։ Քաղաքացիներն այսպիսով կամուկացի մեջ էին հայտնվել՝ չիմանալով գնել այդ հավկիթը՝, թե ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը շրջայց իրականացրեց մի քանի խանութներում և պարզեց, որ կան շուկաներ, որտեղ հավկիթը վաճառում են նույնիսկ 25-26 դրամով։ Իսկ ահա Երևանի խոշոր սուպերմարկետներում այն կարող է տատանվել 30-40 դրամի սահմաններում։

Համեմատության համար մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է 55-70 դրամի սահմաններում։

Թերթի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնանկումը բացատրում է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ։ Այսինքն՝ ստացվում է՝ արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին