Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը Արցախի նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով. «Փաստ»

07 Փետրվար, 2020 08:13
Սամվել Բաբայանը Արցախի նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին արտահերթ համագումար են անցկացնելու, որտեղ որոշվելու է նախագահական ընտրություններին առաջադրվող կամ սատարվող թեկնածուի անունը: 

Մինչ այդ հանրության շրջանում հնարավոր տարբեր վարկածներ էին շրջանառվում: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա է սատարվող թեկնածուն, այնուհետեւ Ստեփանակերտում լուրեր տարածվեցին, թե Բաբայանը հանդիպել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, եւ նրա որոշումը Մայիլյանի օգտին կլինի:

Սակայն, «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանն ի վերջո որոշում է կայացրել գնալ սեփական թեկածուով: 

Նախնական տեղեկությունների համաձայն, Բաբայանի թեկնածուն կլինի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, որն աշխատել է տարբեր գերատեսչություններում եւ հանդիսանում է Բաբայանի հավատարիմ դեմքերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին