Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    515
    523

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

«Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»․ վարչապետը նոր բանաստեղծություն է ներկայացրել

07 Փետրվար, 2020 00:40
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»․ վարչապետը նոր բանաստեղծություն է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր բանաստեղծություն է հրապարակել․ 

«Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:
Հայաստանը Երեւան է, Արտաշատ, Դվին, Անի,
Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին