Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր.

07 Փետրվար, 2020 00:29
Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր.

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 35 ՍG 466 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PN 744 համարանիշի և Toyota մակնիշի 50 XO 777 համարանիշի ավտոմեքենաները:

 Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ բոլորը եղել են սթափ:  

 

Լրահոս

Դիտել ավելին