Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանի պաշտպանը խախտումներն արձանագրելու նպատակով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

07 Փետրվար, 2020 00:02
Գագիկ Խաչատրյանի պաշտպանը խախտումներն արձանագրելու նպատակով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

«Եթե մի քիչ ավելի խորը վերլուծեմ, նույնիսկ կարող եմ առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշել և այս պահին դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի արձանագրի այս խախտումներն իրավասու պետական մարմինների կողմից»,- ասել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։  

 Հիշեցնենք՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։  Պաշտպանները նաև առաջարկել էին առաջադրված մեղադրանքում նշված` պետությանը հասցրած 230 միլիոն դրամ ենթադրյալ վնասը որպես գրավ թողնել:  

Տեսանյութը՝ www.azatutyun.am

 

Լրահոս

Դիտել ավելին