Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    513
    521

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը

06 Փետրվար, 2020 22:56
Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել Հայկ Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և խնդիրների լուծմանը: Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձել է Մայր Աթոռի և Երևանի քաղաքապետարանի միջև արդյունավետ գործակցությանը։

Քաղաքապետն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրել է մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը՝ ի նպաստ երևանցիների։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին