Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ համազեկուցողները ուղղում են մտցրել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախորդ հայտարարության մեջ

06 Փետրվար, 2020 22:31
 ԵԽԽՎ համազեկուցողները ուղղում են մտցրել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախորդ հայտարարության մեջ

ԵԽԽՎ համազեկուցողները ուղղել են Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական էջում, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. 

«Մենք տեղեկացվեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին