Կարևոր իրադարձություններ

Նախագիծը չի ուղարկվելու ՍԴ, այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար․ Լիլիթ Մակունց

06 Փետրվար, 2020 21:27
Նախագիծը չի ուղարկվելու ՍԴ, այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար․ Լիլիթ Մակունց

Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու հարցը։

«Նախագիծը չի ուղարկվելու ՍԴ, այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար», - լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով ժամկետներին՝ Մակունցը հայտնեց, որ հավանաբար, այն ուժի մեջ կմտնի մինչև ապրիլի 5-ը։

«Մենք ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը»,- հավելել է Լիլիթ Մակունցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին