Կարևոր իրադարձություններ

«Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև»․ Նիկոլ Փաշինյան

06 Փետրվար, 2020 20:34
«Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև»․ Նիկոլ Փաշինյան

Գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև:Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ,. Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության»,- նշեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին