Կարևոր իրադարձություններ

«ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել»․ Նիկոլ Փաշինյան

06 Փետրվար, 2020 20:14
«ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել»․ Նիկոլ Փաշինյան

Ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների եւ ոչ թե ԱԺ կողմից: Բացի դա, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, որ նույն մարդը կարող է 35 տարի լինել ՍԴ անդամ:Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է «իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»: ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել դոկտորական թեզեր: Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի կարեւոր հարցի. Բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակածառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաթերի տոտալ վերահսկումը: Ահա ուրեմն այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրում սահմանադրական իրավունքի եւ ՍԴ պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում, եւ որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պետք է թվար իմ ասածի ֆոնին, որովհետեւ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյոք մենք ունենք այդ երազանքի Սահմանադրության հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ, չունենք:»,- նշեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին